Հայաստան-Արցախ ճանապարհները մինչև ապրիլի 12-ը քաղաքացիների համար փակ կլինեն

Հայաստան-Արցախ ճանապարհները մինչև ապրիլի 12-ը քաղաքացիների համար փակ կլինեն

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Times.amՀաշվի առնելով ՀՀ Պարետի 2020թ. մարտի 31-ի N 27 որոշմամբ սահմանված՝ ՀՀ ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի ժամանակավոր սահմանափակումները՝ հայտնում ենք, որ 2020թ. ապրիլի 3-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ սահմանափակվում է Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ սահմանային հսկիչ կետերով անձանց տեղաշարժման իրավունքը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունից:

Այսուհանդերձ, ճանապարհը կգործի հետևյալ դեպքերում.

-բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդներ և մեկական ուղեկցողներ.

-սահմանամերձ շրջաններում գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնող անձինք.

-անհետաձգելի առողջական խնդիրներով պայմանավորված հիվանդանոց ու բժշկական այլ հաստատություններ այցելող անձինք:

1-րդ, 2-րդ և 3-րդ կետերում նշված անձինք սահմանային հսկիչ կետերով անցնելու և ՀՀ տարածքում տեղաշարժվելու համար պարտավոր են ունենալ և պահանջի դեպքում ներկայացնել Ձև 1-ով կամ Ձև 2-ով սահմանված տեղեկությունները պարունակող փաստաթուղթ (տեղեկանք կամ թերթիկ) և անձը հաստատող փաստաթուղթ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում