Սուրբ Գրիգոր Լուսավորիչը դատարկվում է կորոնավիրուսով վարակվածների համար. Խոսնակը մանրամասնում է

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը դատարկվում է կորոնավիրուսով վարակվածների համար. Խոսնակը մանրամասնում է

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, FacebookՀարգելի հայրենակիցներ,

Ինչպես արդեն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` վաղվանից Հայաստանի ամենամեծ մահճակալային ֆոնդ ունեցող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցն նույնպես կսկսի զբաղվել միայն կորոնավիրուսի պացիենտների բուժմամբ:

Տեղեկացնում ենք, որ սա չի տարածվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկայի և ծննդատան աշխատանքային բնականոն գործունեության վրա: Թե՛ ծննդատունը, թե’ պոլիկլինիկան շարունակելու են իրենց աշխատանքները ողջ ծավալով:
Առողջություն բոլորին..

Ծովինար ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԲԿ-ի խոսնակ

Հետևեք մեզ նաև Telegram-ում