Յուվենտուսի ակցիաների գինը մարտին նվազել է 21%-ով, ՄՅՈՒ-ինը՝ 11%-ով
02/04/2020 15:10
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: Եվրոպական ակումբները միջազգային ֆոնդային բորսաներում ճգնաժամի առաջ են կանգնել՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով:
«Յուվենտուսի» ակցիաների գինը մարտ ամսին նվազել է 21,16% -ով: Սակայն, ակումբի՝ ֆուտբոլիստների աշխատավարձերը կրճատելու որոշումը թույլ է տվել մասնակիորեն փոխհատուցել բացասական ազդեցությունը, հայտնում է Marca-ն:
Տուժել է նաև «Մանչեսթեր Յունայթեդը». նրանց ակցիաները մեկ ամսում նվազել են 11,06% -ով:
Բունդեսլիգայում խնդիրներ ունի Դորտմունդի «Բորուսիան». նրանց ակցիաների գինը նվազել են 36,76 % -ով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում