Պարետին տեղեկացրեք, որ Էրեբունիում արտակարգ դրություն կոչվածն ու ինքնամեկուսացումը ֆիկցիա է. Միհրան Հակոբյան

Պարետին տեղեկացրեք, որ Էրեբունիում արտակարգ դրություն կոչվածն ու ինքնամեկուսացումը ֆիկցիա է. Միհրան Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, FacebookՔիչ առաջ Էրեբունի համայնքում 3 դեղատուն եմ այցելել՝ սահմանված ձևաթուղթը լրացրած, դիմակով ու ձեռնոցներով: Պարետին տեղեկացրեք, որ Էրեբունիում արտակարգ դրություն կոչվածն ու ինքնամեկուսացումը ֆիկցիա է, ուրիշ ոչինչ: Փողոցներում այնքան մարդ կա, ինչքան մեկ ամիս առաջ:

Այնքան մեքենա ու շարժ կա, ինչքան մեկ ամիս առաջ: Նույնն է, ոչ մի տարբերություն: Եթե չեք հավատում, մարդ ուղարկեք, թող Արցախի փողոցով ու Էրեբունի պողոտայով երթևեկեն ու կհամոզվեք: Հետո չբողոքեք, թե վրացիների բախտն ուղղակի բերել է: Ոչ, չի բերել։ Ուղղակի Վրաստանի վարչապետը վուլգար պոպուլիստ չէ, իսկ Առողջապահության նախարարը թյուրիմացություն չէ:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում