Ռազմահայրենասեր ենք՝ այո, բայց շիզոֆրենիկը մենք չենք, շիզոֆրենիկը այս իրականությունից փախչողներն են. Արթուր Դանիելյան

Ռազմահայրենասեր ենք՝ այո, բայց շիզոֆրենիկը մենք չենք, շիզոֆրենիկը այս իրականությունից փախչողներն են. Արթուր Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, FacebookԱնցած տարի Միացյալ Թագավորության ազգային առողջապահության ծառայությունը զեկուցել է, որ դեպրեսիան` ընկճախտը, դարձել է երկրում կլինիկական պայմաններում բուժվող համար մեկ հիվանդությունը: Առհասարակ այդ երկրի առողջապահական ողջ բյուջեի մոտ մեկ երրորդը ծախսվում է բնակչության հոգեկան խնդիրների բուժման վրա, իսկ նմանատիպ խնդիրներ ունեցող ու հասարակությունից ստիպողաբար մեկուսացված անձանց քանակն Անգլիայում վերջին տաս տարում ավելացել է 40%-ով ու կազմում է մոտ 70,000, ինչը գրեթե այնքան է, որքան բանտարկված հանցագործների թիվը: Էս տենդենցը կա բոլոր զարգացած համարվող երկրներում, բայց ինձ կոնկրետ Անգլիայի թվերն էին հետաքրքիր, քանի որ էդ, զարգացած համարվող աշխարհի գաղափարախոսության փարոսը, հենց անգլո-սաքսերն են: Այսինքն, հասարակության հիմնական մշակութային նարատիվները հենց Անգլիայում ձևակերպված լիբերալզիմից են բխում:

Բուն գաղափարախոսությունը տարածում գտավ, երբ Անգլիա տեղափոխված Վենետիկյան վաշխառուները իրենց հետ ներմուծեցին ոչ միայն բողոքականությունը, այլ դա հիմնավորող և դրանից բխող փիլիսոփայական ու մշակութային թեզերը: Քրիստոնյաները, զարգացնելով Արիստոտելի մտքերը, պնդում էին, որ մարդ չի կարող երկու տիրոջ ծառայել և, ըստ այդմ, դատապարտում էին մամոնային ծառայող վաշխառուներին ու պնդում էին, որ մարդը պետք է ձգտի զսպել իր միջի ստոր իղձերը, որպեսզի հավերժ ապրող հոգին խաղաղություն գտնի: Վաշխառուներն էլ ֆինանսավորում էին նրանց, ովքեր պնդում էին, որ հոգին հավերժ չէ, և որ Աստծո օրհնությունը հենց էս կյանքում է պետք նվաճել և դրա լավագույն ցուցիչը վաստակածդ գումարն է, բայց նաև որ կապիտալից պիտի հրաժարվի եկեղեցին ոչ թե մարդիկ, այսինքն իրենք վաշխառուները: Բողոքականության հայր համարվող Մարտին Լյութերից դեռ 400 տարի առաջ հենց վաշխառության կենտրոններում էին այս թեզերն առաջ տանում Բրեշիայի Առնոլդը, Պիետրո Պանպանացին, Գասպարո Կանտորինին և այլոք: Լյութերը հենց վերհիշյալների ժառանգնորդն էր: Ստեղ կարևոր է շեշտել, որ էդ թեզերի ողջ խորքային իմաստը կայանում էր նրանում, որ վաշխառուներին չի կարելի ունեզրկել, իրենց պետք է ազատություն տալ: Liberte էին նրանք ուզում՝ ազատություն, իբր թե խղճի ազատություն, բայց իրականում խղճից ազատություն:

Փայ մտնելով քաղաքացիական պատերազմով քայքայված Եվրոպայի ծայրամաս հանդիսացող Անգլիայի մեջ` վաշխառուները ոչ միայն ֆինանսատնտեսական համակարգը կայացրին, այլ նաև թելադրեցին ակադեմիական ուղղությունները այլ ոլորտներում: Իրենց շնորհիվ Իսահակ Նյութոնը և Ադամ Սմիթը դարձան ֆինանսատնտեսական լիբերալիզմի փարոս, իսկ Չարլզ Դարվինը դարձավ մարդաբանական լիբերալիզմի փարոս: Սոցիալական ոլորտում կիրառվեց սոցիալ-դարվինիզմը, որը կոպիտ ասած կայանում է «եղունգ ունես գլուխդ քորի»-ի գաղափարախոսության մեջ, այսինք «եղունգավորների» օրինականացված գերակայությունը «անեղունգների» նկատմամաբ: Բայց քանի որ սոցիալական դարվինիզմը հասարակությունը շերտավորում էր և բևեռացնում ըստ «եղունգի» երկարության և հետևաբար ըստ կուտակած կապիտալի, կարիք կար տարբեր շերտերի միջև լարվածությունը մեղմելու: Այդ լարվածությունը մեղմելու ու չեզոքացնելու նպատակն էլ անփոփոխ էր՝ մեծահարուստների կապիտալի անվտանգությունը, որ հանգիստ «ԽՂՃՈՎ» վայելեն կուտակածը:

Խոշոր կապիտալը ամբոխին պիտի երջանիկ պահեր, որ ամբոխը կապիտալի հանդեպ ոտնձգության չդիմեր: Սա իր հերթին ծնեց կապիտալիստական դարվինիզմի շարունակությունը՝ դեմոկրատիան, որպես քաղաքական կայունության գրավական և սպառողականությունը, որպես դրա մշակութային մասնիկը: Դեմոկրատիան կոչված էր «անեղունգների» վրա գցել «եղունգավորների» կողմից իրենց շահագործելու պատասխանատվությունը: Սպառողականությունն էլ կոչված էր շեղել անեղունգների ուշադրությունը, որ հանկարծ չջոգեն ինչը ինչոց ա: Երաժշտությունը, թատրոնը, գրականությունը, կինոն և բոլոր մնացած ոլորտներում արտադրվող պրոդուկտները միտված էին քարոզել հեդոնիզմ և սպառողականություն, որպես հեդոնիմզի ճանապարհ: Հեդոնիզմը կայանում է` ամեն գնով հաճույք հետապնդելու ու չարչարանքից խուսափելու մեջ:

Շարքային մարդուն երջանիկ պահելու համար նրան սկսեցին համոզել, որ երջանկության գրավականը հաճույք հետապնդելու մեջ է, իսկ հաճույքի հիմնական հարուցիչ ընտրվեց մարդու բնածին եսասիրությունը: Մարդուն սկսեցին համոզել, որ իր եսն ավելի կփառաբանվի` գնելով գովազդվող իրերը: Մարդուն համոզեցին, որ հոգու խաղաղությունը ոչ թե հոգևոր սնունդի, կրթության ու մարդկային աճի մեջ է, այլ ավելի թանկ հեռախոս ունենալու մեջ: Բոլոր հոգևոր արժեքները թիրախավորվեցին: Բանը հասավ նրան, որ Մադոննան դարձավ ոչ թե մաքրություն խորհրդանշող աստվածածին, այլ Բաբելոնյան Պոռնիկ: Էդ պոռնիկի և այլ պոռնիկների ստեղծած երաժշտությունը, ֆիլմերը և այլ մեդիա պրոդուկտները հրամցվեցին որպես հաճույքի հետապնդման էտալոն: Տղամարդկությունը պիտակավորվեց որպես տոքսիկ, այսինքն, հասարակության մեջ ընդունված լինելու համար, տղամարդը պիտի ճնշեր իր էությունը: Այլևս չկար սխալ, կար տարբեր: Իրականությունը նենգափոխելու համար ներմուծվեց բազմակարծության մասին հիմնովին կեղծ թեզը: Դեբիլը այլևս ոչ թե դեբիլ էր, այլ տարբերվող կարծիք ունեցող մարդ: Վախկոտը ոչ թե վախկոտ էր, այլ հանդուրժող մարդ: Հիստերիկը ոչ թե հիստրիկ էր, այլ վառ անհատականությամբ օժտված մարդ: Բոլորը մարդ էին, ու գերագույն արժեք էին ու ոչ մեկ սխալ չէր, բացի նրանցից, ովքեր պնդում էին, որ կա ճիշտ ու սխալ: Էս վերջին սրիկաները մարդ կոչվելու իրավունք էլ չունեին:

Դրան զուգահեռ արվում էր ամեն ինչ, որ մարդիկ ջղաձգվելու, բարկանալու, նեղվելու անգամ առիթ չունենան: Պոլիտկոռեկտությունը սկսեց ռեկորդներ սահմանել: Դեբիլներին, թույլերին, վախկոտներին, հիստերիկներին ու այլ «խոցելի» խմբերին սկսեցին փառաբանել: Իրականությունն առհասարակ դուրս մղվեց տեսադաշտից ու փոխակերպվեց մի մեծ պատրանքով: Մարդիկ պետք է հետապնդեին հարստանալու երազանքը, գնային գործի, քրտնաջան աշխատեին, տուն գնալու ճանապարհին երազանքի մասնիկ կազմող հերթական անիմաստ իրն առնեին, դիտեին հեռուստացույց ու իրենց զգային գոյություն չունեցող ուտոպիստական աշխարհի մասնիկ: Ու այդ ամենը ժպտերես ու բաց ձեռքերով: Մոտավորապես այնպես, ինչպես թմրամոլներն են ժպտում ու երջանկանում տեսիլքներից: Ու այդպես ամեն օր, մինչև մարդու պիտանի շահագործման ժամկետի ավարտ:

Էս սիստեմն աշխատեց հարյուրամյակներով, բայց ինչոր պահից սկսեց խափանվել ու խոտան տալ: Ապրելով ժպիտները դեմքներին ու հետապնդելով միայն հաճույք` մարդիկ սկսեցին զլանալ, չաշխատել, չսովորել, դադարեցին վերարտադրվել, իրենց օրգանիզմները սկսեց խնդիրներ ունենալ, կտրուկ աճեցին հոգեկան հիվանդություններն ու ինքնասպանությունները: Մարդկանց շուրջ ամեն ինչ խաղաղ էր ու կայուն, բայց, չգիտես ինչու, աճում էին հենց` խուճապից, անհանգստությունից, ընկճվածությունից, ու հուզմունքից դրդված տրամադրությունները: Այս ամենը ճնշելու համար բազմաթիվ դեղամիջոցներ ստեղծեցին: Վերջին տաս տարում նույն Անգլիայում 98%-ով աճել է հակադեպրեսանտ դեղերի սպառումը: Դա էլ չհերիքեց, սկսեցին մասսայաբար օրինականացնել ու քարոզել թմրանյութերի սպառումը, որպեսզի էդ տեսիլքները միքիչ էլ պահեն: Բայց իրավիճակը միևնույն է չի բարելավվում ու չի էլ բարելավվելու: Չի փոխվելու, քանի որ կապիտալիզմի համար մարդը պետք է որպես շահագործման առարկա, մինչդեռ կապիտալի անվտանգության համար մարդուց պետք է սարքել հեդոնիստ թմրամոլ, իսկ թմրամոլի վերջը միշտ մեկն է` նա կորցնում է շահագործման պիտանելիությունը: Սա է անլուծելի թնջուկը:

Դաժան, բայց արդար իրականությունը կայանում է նրանում, որ բոլոր այն մարդիկ, ում մոտ առաջանում են վերոհիշյալ հոգեկան խանգարումները, ոչ թե հիվանդներն են, այլ հենց առողջներ: Իրենք իհարկե դա չեն հասկանում, իրենց գլխիվայր շուռ տված աշխարհում իրենք իրենց հիվանդ են զգում, որովհետև այդպես են ասում բոլորը՝ բժիշկը, դասախոսը, հարևանը, սոցցանցը, նորությունները, կինոն ու իրենց գործատուն: Էս առողջ «հիվանդները» դիսոնասնի մեջ են ընկնում, քանի որ չեն հասկանում` ինչու՞ ու ինչի՞ց են վախենում, բայց վախենում են, ինչը շատ նորմալ երևույթ է և հենց դա է առողջացման գրավականը: Ցանկացած նորմալ մարդ պետք է գիտակցի, որ էս աշխարհում հաճույքներից բացի կա ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ցավ ու չարչարանք ու վերջիվերջո մահ: Ու այդ ամենից վախենալը, երբեմն խուճապի մատնվելը, անհանգստանալը, ընկճվելը ու հուզվելը նորմալ է որովհետև դա է իրական, դա կա ու լինելու է ինչքան էլ դրանից խուսափես: Նրա հոգին կխաղաղվի, ով, գիտակցելով այս աշխարհի անկատարությունը, միևնույն է շարունակում է ապրել ոչ թե խուսափելով չարիքից, այլ պայքարելով դրա դեմ: Այս ամենը գիտակցող մարդը, ընդունելով Աստծո ճանապարհների անքննելիությունը, իհարկե հակված է դետրեմինիզմի ու, ըստ այդմ, դուրս է մնում կապիտալիստական համակարգից ու կորցնում է արտադրողականությունը` այս դեպքում գիտակցաբար: Բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ չգիտակցողն էլ չի կարող խուսափել համակարգից դուրս մնալուց: Չգիտակցողը, հաճույքից կախված թմրամոլ ա դառնում ու դադարում աշխատել, կամ լավագույն դեպքում մտածում է, որ գիժ է ու այլ, ավելի շոշափելի թմրանյութից է կախվածություն ձեռք բերում:

Անգլիայում վերջին տաս տարում 50 ԱՆԳԱՄ աճել են այն երեխաների քանակը, որոնց ծնողները որոշել են փոխել երեխայի սեռը: Չի կարա նորմալ մարդն այդ հասարակությունում իրեն գիժ չզգա: Կզգա, կգնա բժիշկի, դեղեր կխմի, հետո ալկոհոլ կխմի, հետո թմրանյութ կօգտագործի, իրա սեռը կփոխի, իր երեխայի սեռը կփոխի, ուրիշներին կհորդորի իրեն հետևել, հետո ինքնասպանություն կգործի… հետո մի օր, գուցե արդեն այն աշխարհում, կհասկանա, որ դեմից հեչ էլ գիժ չէր: Այս ամենի մասին Չակ Պալանյուկը կգրի Մարտակումբը (Бойцовский Клуб), Վաչովսկի եղբայրները կգրեն ու կնկարեն Մատրիցան: Երեքն էլ դա կանեն անգիտակից «գժված» վիճակում, հետո «կբուժվեն», մեկը կդառնա գեյ, իսկ էն եղբայրները կդառնան քույրեր (ընդ որում ֆուլ փաթեթով՝ լեսբի-տրանսախառը) ու իրենց «բուժված» ու «նորմալ» կյանքում էլ ոչմի պիտանի բան չեն ստեղծի: Այսպես երկու քայլ առաջ մեկ քայլ հետ մարտավարությամբ ցանվելու են սերմերը որոնց արմատները ինչոր պահին կապականեն ամենախոշոր բուրգերի ֆունդամենտները:

Հեչ մտածել եք` ինչու՞ են մեր հոգևորականներն ասում` «խաղաղություն ամենեցուն» ու դրա փոխարեն չեն ասում, ասենք, «լավ եղեք, ժողովուրդ ջան» կամ «երջանիկ եղեք, ժողովուրդ»: Կամ մտածե՞լ եք` ինչու՞ են մեր հին ձևի եկեղեցիները այդպիսի մռայլ ու ծեսերն այդպիսի խորհրդավոր, ինչու մեր եկեղեցիներում չեն պարում, չեն թռչկոտում, բոցաշունչ ելույթներ չեն ունենում: Մինչդեռ արևմտյան ձևի բողոքական ավետարնչական աղանդների մոտ ամեն ինչ լուսավոր է, պայծառ է, ուրախ ու զվարթ: Ասելով` խաղաղ եղեք, մերոնք հուշում են, որ մենք ընդունենք ու համակերպվենք կյանքի լավի ու վատի, բարու ու անխուսափելի չարի հետ: Ընդունենք ու երբեք չմոռանանք, որ կա ցավ, տառապանք, մահ և այնուամենայնիվ թույլ չտանք, որ մեզ մոլորեցնեն միայն հաճույքի մասին քարոզող կեղծ մարգարեները…

Հ.Գ. Գելափը 2017-ին հրապարակել էր այն երկրների ցանկը, որտեղ մարդիկ առավելապես պատրաստ են կռվել հանուն հայրենիքի, կոպիտ ասած, դետերմինիզմի աստիճանն էին չափել` հանուն ոչ նյութական գաղափարի զոհվելու ցանկությունը: Վերջին տեղերում էին հենց այն զարգացած հեդոնիզմի երկրները, որտեղ հոգեկան հիվանդություններն արդեն բնութագրվում են որպես էպիդեմիա: Բնականաբար ցուցակի հատակում էին ամենածանր քարոզչական պրեսսի տակ գտնվող Ճապոնիան (11%), Գերմանիան (18%) ու Իտալիան (20%): Ահագին գործ են արել քարոզիչ «տղերքը» ու «Մադոննայենք», որ պատմությունը հանկարծ չկրկնվի: Որպեսզի պատմությունը չկրկնվի Ադրբեջանում էլ են ահագին գործ արել ու նույն ցուցանիշը հասցրել 84%-ի, դրանով այնտեղ զբաղվում էր անձամբ Բրենդա Շաֆֆերը: Որպեսզի պատմությունը չկրկնվի նույն Բրենդան մեզ մոտ էլ են ահագին գործ արել, դա է պատճառը, որ մենք 12%-ով զիջում էինք Ադրբեջանին, բայց հարցումից մեկ տարի առաջ, 2016-ի ապրիլին ապացուցվեց, որ մեր 72%-ն էլ է դեռևս հերիք: Մնում է մենք` ողջ մնացածներս, չխուսափենք առերեսվելուց ու մի կերպ համակերպվենք այդ չարիքի ու դրանից բխող չարչարանքի հետ, չգժվենք ու խաղաղվենք` մեր կյանքում տղերքի հավերժացած հոգիների առկայության հետ: Էդ ցավը չպիտի փորձենք թմրեցնել, մոռանալ կամ քողարկել: Այն կա ու այն մեր կյանքի մասն է կազմելու միշտ: Ռազմահայրենասեր ենք՝ այո, բայց շիզոֆրենիկը մենք չենք, շիզոֆրենիկը այս իրականությունից փախչողներն են:

Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում