Forbes. Ռոնալդուն գնում է դեպի միլիարդը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: «Յուվենտուսի» կողմից ֆուտբոլիստների աշխատավարձերի նվազեցումն ու կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությունը չպետք է ազդեն Կրիշտիանու Ռոնալդուի՝ միլիարդատեր-մարզիկների ցանկում դիրքերը բարելավելու վրա:
Forbes-ի վարկանիշի համաձայն, Ռոնալդուն նախորդ մրցաշրջանի ընթացքում 109 մլրդ դոլար է վաստակել՝ ներառյալ 65 մլն դոլար որպես աշխատավարձ և բոնուսներ, իսկ մնացածը պորտուգալացին վաստակել է հովանավորչական և գովազդային գործարքներից:
Հաշվի առնելով հովանավորներից ունեցած եկամուտների բարձր տոկոսը՝ կորոնավիրուսի հետ կապված դադարն ու աշխատավարձի նվազեցումը չեն ազդի Ռոնալդուի վարկանիշի վրա:
Այսպիսով, այս տարվա եկամուտը կարող է հասնել 90/100 մլն դոլար. այս թիվը նրան թույլ կտա պահպանել դիրքերն աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկում և դառնալ երրորդ մարզիկը, որը կկարողանա հատել կարիերայի ընթացքում վաստակած 1 մլրդ դոլարի շեմը:
Թայգեր Վուդսն առաջինն է դա արել՝ 2009 թվականին, պրոֆեսիոնալ կարիերան սկսելուց 13 տարի անց: Նրան հետևում է բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը, որն այս շեմը գերազանցել է 2017 թվականին:
Փաստացի, վերջին 10 տարում միայն Մեյվեզերն է ավելի շատ վաստակել, քան Ռոնալդուն. 915 մլն դոլար՝ պորտուգալացու 800 մլն-ի և Լիոնել Մեսսիի 750 մլն դոլարի դիմաց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում