ՀՖՖ-ն դիտարկում է Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների վերսկսման հնարավոր ժամկետները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, Times.am: Ապրիլի 2-ին կայացավ Արտակարգ դրության պայմաններում ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Կոմիտեն քննարկեց ՈՒԵՖԱ-ի 55 անդամ ասոցիացիաների գլխավոր քարտուղարների՝ նախօրեին տեղի ունեցած տեսակոնֆերանսի արդյունքները և ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Գործադիր կոմիտեին ներկայացվեցին ՈՒԵՖԱ-ի որոշումն ազգային և մինչև 21 տարեկանների հավաքականների խաղերի և ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի հետաձգման վերաբերյալ, ինչպես նաև դրանց հետագա անցկացման մասին ՈՒԵՖԱ-ի աշխատանքային համապատասխան խմբերի կողմից մշակման փուլում գտնվող հնարավոր սցենարները:
ՈՒԵՖԱ-ի աշխատանքային խմբի կողմից մշակվող սցենարների կոնտեքստում Գործադիր կոմիտեի անդամները քննարկեցին ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների վերսկսման ՀՖՖ աշխատակազմի կողմից մշակված երեք հնարավոր սցենարները և ժամկետները: Մասնավորապես, դիտարկվեցին ՀՀ առաջնությունների վերսկսման հետևյալ հնարավոր ժամկետները՝ մայիսի սկիզբ, հունիսի սկիզբ և հունիսի վերջ՝ կախված ՀՀ տարածքում Արտակարգ դրության հնարավոր ավարտից կամ վերջինիս ժամկետների հնարավոր երկարացումից:
Գործադիր կոմիտեի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել ապրիլի կեսերին, երբ առաջնությունների վերսկսման հնարավոր ժամկետների և ՈՒԵՖԱ-ի համապատասխան աշխատանքային խմբերի կողմից մշակվող սցենարների վերաբերյալ կլինի ավելի որոշակի հստակություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում