Կրիշիտո. Այս մղձավանջը շուտով կավարտվի
03/04/2020 11:05
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: Իտալական «Ջենոայի» պաշտպան Դոմենիկո Կրիշիտոն խոսել է կորոնավիրուսի պանդեմիայի մասին, հաղորդում է CalcioMercato-ն:
«Շատերն են նշել, թե ինչ մեծ արհավիրք է կորոնավիրուսը: Ես չեմ ուզում խոսել դրա մասին:
Ցանկացած իրավիճակում էլ կարելի է դրական կողմեր գտնել:
Այժմ, մենք գնահատում ենք այն աննշան թվացող հաճույքները, որոնց մասին նախկինում չէինք էլ հիշում:
Ընտանեկան ջերմությունն ու հանգստությունը մեզ օգնում է լավատեսությամբ նայել ապագային:
Այս մղձավանջը շուտով կավարտվի. մի փոքր սպասել է պետք»,- ասել է 33-ամյա պաշտպանը: