Բարսելոնայի փոխնախագահը վարակվել է կորոնավիրուսով

Բարսելոնայի փոխնախագահը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ArmSport.amԿատալոնական «Բարսելոնայի» առաջին փոխնախագահ Ժորդի Կարդոները վարակվել է կորոնավիրուսով, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

Նշվում է, որ 57-ամյա բուժման գործընթացը հաջողությամբ է ընթանում՝ առանց որևէ բարդությունների:

Հիշեցնենք, որ սա «Բարսելոնայում» գրանցված երրորդ դեպքն է: Ավելի վաղ, դրական թեստեր էին հանձնել թիմի բժշկական դեպարտամենտի ղեկավարը՝ Ռամոն Կանալը և վերականգնող բժիշկը՝ Անտոնի Գուտյերերսը:

Հավելենք, որ կորոնավիրուսով Իսպանիայում վարակվել է 125.000 մարդ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում