Իրանում կորոնայի դեմ պայքարում վարակված և մահացած բժիշկները համարվելու են նահատակներ

Իրանում կորոնայի դեմ պայքարում վարակված և մահացած բժիշկները համարվելու են նահատակներ

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, Arevelk.am: Իրանի հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Հոսեյնին Խամենեի որոշմամբ Իրանում կորոնավիրուսով հիվանդներին բուժելու ընթացքում վարակված և մահացած բոլոր բժիշկները համարվելու են «շեհիդներ»՝ նահատակներ: Այդ մասին հայտնել են իրանական զլմ-ները, նշելով, որ Իրանի հոգևոր առաջնորդն այդ որոշումն ընդունել է՝ ընդառաջելով երկրի առողջապահության նախարարի առաջարկին: Նահատակներն Իրանի Իսլամական հանրապետությունում կրոնական հատուկ արարողակարգերի արժանացող զոհեր են, որոնք նահատակվում են հանուն երկրի:

Հայտնի է, որ Իրանն այն հիմնական երկրների ցանկում է, որտեղ պայքար է մղվում նոր տեսակի կորոնավիրուսի դեմ: Երկրում կան 6500-ից ավելի վարակակիրներ և վիրուսից մահացած մոտ 200 մարդ:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ վարակի դեպքեր կան Իրանի Իսլամական Հանրապետության գրեթե բոլոր գավառներում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում