AM | RU
USD
EUR
RUB

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը հայտարարություն է տարածել

 

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, Times.am:  Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը հայտարարություն է տարածել. 

«Սիրելի հայրենակիցներ։

Մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները շատ հեռու էին նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից։ Պարզապես ի գիտություն եմ ընդունում քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը և հայաստանյան դիտորդական առաքելության գնահատականները։

Մեր քաղաքացիներին կոչ եմ անում նոր կորոնավիրուսի համավարակի գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը։

Սա հապճեպ քաղաքական որոշում չէ, այլ բխում է մինչ այդ հստակեցված իմ դիրքորոշումից և կատարված քայլերից, որոնք միտված էին մեր քաղաքացիների առողջության պահպանմանը և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների կանխմանը։

Հիշեցնեմ, որ մարտի 26-ին հստակեցրել եմ իմ դիրքորոշումը նոր կորոնավիրուսի տարածման պայմաններում ընտրությունների անցկացման նպատակահարմարության վերաբերյալ, նշելով, որ վտանգը ստիպում է նորովի գնահատել իրավիճակը և գիտակցել ընտրությունների հետ կապված բոլոր ռիսկերը։ ՀՀ-ի հետ մենք ունենք անվտանգության ընդհանուր միջավայր, ուստի հայտարարել եմ, որ համավարակի դեմ պայքարի տրամաբանությունն ու մարտավարությունը նույնական ու միասնական պետք է լինեն՝ խարսխված լինելով ՀՀ-ի արդեն իսկ ձեռք բերված փորձի վրա և ներդաշնակեցնելով բոլոր ջանքերը։ Առավել ևս, որ համաշխարհային փորձը վկայում է, որ համաճարակի վտանգների թերագնահատումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Ամենայն անկեղծությամբ ու պատասխանատվությամբ հայտարարել եմ, որ ըմբռնումով կընդունեմ, եթե որոշվի հետաձգել ընտրությունները։

Մարտի 27-ին իմ և «Նոր Արցախ» դաշինքի նախընտրական շտաբները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ առ այն, որ չեղարկում ենք նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախատեսված հանրային բոլոր հանդիպումները, իսկ դրանից օրեր առաջ էլ հրաժարվել էինք փակ տարածքներում հանդիպումներից ու բացօթյա բազմամարդ հավաքներից։

Նույն օրն անմիջապես միացել եմ ընտրությունները հետաձգելու՝ ԱՀ նախագահի թեկնածուներից մեկի նախաձեռնությանը, որին այնուհետև միացել է ևս չորս թեկնածու, իսկ երկուսն էլ առանձին նույնատիպ հայտարարությամբ են հանդես եկել։ Սակայն Արցախի գործող իշխանություններն անտեսել են ԱՀ նախագահի թեկնածուների մեծ մասի և խորհրդարանական ընտրություններում ներգրավված մի շարք քաղաքական ուժերի կոչն ու պահանջը և, այնուամենայնիվ, որոշել են ցանկացած գնով ավարտին հասցնել ընտրական գործընթացը։

Ինչպես տեսնում եք՝ սա իմ կողմից հետևողական դիրքորոշում է։ Ու ոչ մի հիմք չեմ տեսնում այս դիրքորոշումը վերանայելու համար, առավել ևս, որ համավարակի տարածման հայաստանյան վիճակագրությունը լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս։

Ուզում եմ մեկ անգամ ևս ի սրտե շնորհակալություն հայտնել մարտի 31-ի դժվարին պայմաններում իմ օգտին քվեարկած հազարավոր քաղաքացիներին, իմ քաղաքական թիմակիցներին, մեր բոլոր աջակիցներին ու համակիրներին ու վստահեցնել, որ մենք չենք հրաժարվում Նոր Արցախի մեր տեսլականից և համավարակի հաղթահարումից հետո այդ տեսլականի իրականացմանը միտված կոնկրետ աշխատանքներ ենք տանելու:

Իսկ ներկայիս հետընտրական ժամանակահատվածում առավելս իմ ուշադրության կենտրոնում է լինելու իմ քաղաքական թիմակիցների, մեր բոլոր աջակիցների ու համակիրների իրավունքների ոտնահարման հնարավոր փորձերի կանխարգելումը։

Առողջ եղեք, խնայեք ու պահպանեք ձեզ հանուն գալիք լուսավոր օրերի։ Աստված բոլորիս հետ»։

Լրահոս
Սոցապնախարարն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածություն սրող, ժողովրդի ներուժը ջլատող մոտեցումներից և համախմբվի.Արամ Ա-ի ուղերձը Իրանում հայրը «հանուն պատվի» գլխատել է 14-ամյա դստերը. Ռոհանին կոչ է արել արգելել «հանուն պատվի» սպանությունները.«The Guardian» Դժվար է գերագնահատել օրվա խորհուրդը՝ անկախ պետականության վերականգնում, վերածնունդ, նոր սկիզբ. Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող ԱԺ որոշմամբ չեղարկվել, դա ակնհայտ հակասահմանադրական օրենք է. Դավիթ Հարությունյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 442, մահվան՝ 15 նոր դեպք ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առիթով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ ՀՀ քաղաքական և հոգևոր վերնախավը Սարդարապատի հուշահամալիրում է. ուղիղ Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության հռչակման 102-ամյակը «Ժողովուրդ»․ Երևանի փոխքաղաքապետը չուզելով դեռ աշխատում և պարգևավճար է ստանում «Փաստ»․ Անորոշությունն ու զգուշավորությունը դարձել են տնտեսության և բանկային համակարգի հիմնական մարտահրավերը «Ժողովուրդ»․ Պաշտոնյաներին օր չի մնացել․ ի՞նչ պատիժներ կկրեն հայտարարագիր չներկայացնելու դեպքում «Ժողովուրդ»․ Արսեն Ջուլֆալակյանը ձգտում է փոխնախարար նշանակվել «Փաստ»․ Հեղափոխության «բրենդը» սպառված է թե՛ ներսում, թե՛ դրսում «Փաստ»․ Փնտրվում են «սրտի» դատավորներ «Փաստ»․ Կարևորը մենք ենք ու... մեր նեղ քաղաքական շահերը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 28 Որքան գումար է ՀՀ-ին տրամադրվել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Լրագրողի հասցեին վիրավորական արտահայտություններ են թույլ տրվել. «Մեդիա պաշտպան» Ու այս անմակարդակ խփնվածը պնդում է, որ ինքն առաջնո՞րդ է. Միքայել Մինասյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին Ձեզ այլևս ոչինչ չի փրկի. Արմեն Աշոտյան Իրականության հիմնական ծուղակները. Վահե Հովհաննիսյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ պաշտոնական հայտարարում է Կառավարության նիստն՝ ուղիղ. օրակարգում 31 հարց է, 26֊ը՝ չզեկուցվող Քաջարանցիների դեմ ցուցմունք տված անձը հրաժարվել է իր նախնական ցուցմունքից. պնդել, որ նախնական ցուցմունքը տվել է ճնշումների ներքո Վարակակիրների թվով դարձել ենք տարածաշրջանի «ռեկորդակիր». Կարեն Վրթանեսյան 372 նոր վարակակիր և մահվան 7 դեպք Նոր լարվածություն Թուրքիայի և Հունաստանի միջև ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. նիստը՝ ուղիղ Էրմիտաժում կցուցադրվեն չինացի նկարչի՝ COVID-19-ին նվիրված աշխատանքները Միջերկրական ծովում 4 և 4,9 մագնիտուդ հզորությամբ 2 երկրաշարժ է տեղի ունեցել «Իրավունք». Սուպերնախարարից սուպերփոխվարչապետ «Հրապարակ»․ Փաշինյանի «սև ցուցակն» ընդարձակվել է «Ժողովուրդ»․ Ներքին փոխհրաձգություն․ «Իմ քայլում» քայլերը չեն համաձայնեցվում «Փաստ»․ Իշխանության նկատմամբ հանրային տրամադրությունները կտրուկ փոխվել են «Հրապարակ»․ Մարուքյանը թիկնապահո՞վ է գալիս խորհրդարան «Ժողովուրդ»․ Ադրբեջանի հետ կապ ունեցող հաքքերական խմբերը հարձակումներ են գործել հայկական կայքերի վրա «Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիայի ուրախությունն ապահովել է Սամվել Ալեքսանյանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan