Որն է COVID-19-ի փոխանցման համար բարենպաստ ջերմաստիճանը (տեսանյութ). РИА Новости
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Ամռան գալուն զուգահեռ կարելի է կորոնավիրուսի տարածման տեմպերի նվազում ակնկալել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սանկտ-Պետերբուրգի Պաստերի անվան միկրոբիոլոգիայի և համաճարակաբանության ԳՀԻ-ի փոխտնօրեն Ալեքսանդր Սեմյոնովը` России 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Կորոնավիրուսը որոշ ժամանակ ապրում է շրջակա միջավայրում, սակայն ոչ հավերժ: Վիրուսի տարածման համար բարենպաստ ջերմաստիճանը մոտավորապես 5-12 աստիճան տաքությունն է՝ ըստ Ցելսիուսի»,- ասել է մասնագետը:
Բժշկի խոսքով՝ չոր շոգը չի նպաստում COVID-19-ի տարածմանը: Սակայն Սեմյոնովն ընդգծել է, որ ներկա պահին առկա տվյալները դեռևս բավարար չեն այդ ենթադրությունը ստուգելու համար:
Վերջին տվյալներով՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 1 254 352 մարդ, մահացել՝ 68 178-ը: Ակտիվ վարակակիր են 928 930-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում