Ֆեդոտով. Ռամիի վնասվածքը անհանգստացնում է ինձ
06/04/2020 13:45
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: Ռուսական «Սոչիի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Ֆեդոտովը խոսել է թիմի նորեկ Ադիլ Ռամիի վնասվածքի մասին, տեղեկացնում է IZ.ru-ն:
«Մենք տեղյակ ենք նրա բարձր խաղամակարդակի մասին: Ցավոք, վնասվածքը խանգարում է Ադիլին:
Նա քրտնաջան մարզումներ էր անցկացնում և արդեն պատրաստ էր ընդհանուր խմբի պարապունքներին: Սակայն, Ռամին ցավեր զգաց և մենք հասկացանք ՝ նա դեռ պատրաստ չէ:
Այս վիճակը անհանգստացնում է ինձ»,– ասել է Ֆեդոտովը:
Հիշեցնենք, որ Ռամին անցած ձմռանն էր տեղափոխվել «Սոչի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում