Բավարիայի ֆուտբոլիստները այսօր մարզում են անցկացրել
06/04/2020 16:58
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: «Բավարիայի» ֆուտբոլիստները անցկացրել են իրենց առաջին մարզումը այն բանից հետո, երբ մրցաշրջանը կասեցվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Մյունխենյան ակումբի խաղացողները կաշխատեն փոքր խմբերով:
Ավելի վաղ Գերմանիայի ֆուտբոլային լիգան ակումբներին խորհուրդ էր տվել մարզումներ չանցկացեր մինչև ապրիլի 5-ը: Շնորհիվ այն բանի, որ լրացուցիչ արգելքներ չեն ներկայացվել, այսօր՝ ապրիլի 6-ին, «Բավարիան» անցկացրեց ուսումնամարզական հավաք:
Դրան մասնակցեցին Ռոբերտ Լևանդովսկին, Քինգսլի Կոմանը, Մանուել Նոյերը, Ժերոմ Բոատենգը, Թոմաս Մյուլերը և Ֆիլիպե Կոուտինյոն:
Ֆուտբոլիստները սոցիալական հեռավորություն էին պահում, ինչպես նաև վարժություններ էին կատարում բացառապես առանձին: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում