ԱԺ աշխատակազմի ղեկավարը՝ Ազգային ժողովում պարգևատրումների մասին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, Times.am: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը հայտնում է․
«ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի երկրորդ եռամսյակի(ապրիլ, մայիս, հունիս) շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ֆոնդը ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ, փոխանցվում է` «Ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման եւ հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» գանձապետական հաշվեհամարին:
Ավելի վաղ, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ, և ՀՀ ԱԺ պատգամավորների համաձայնությամբ նույն հաշվեհամարին է փոխանցվել պատգամավորների մարտ ամսվա պարգևատրումներների ֆոնդը:
Նշեմ որ պարգևատրման ֆոնդը կազմում է աշխատավարձի ֆոնդի 30%-ը, թե պատգամավորների, և թե աշխատակազմի աշխատակիցների համար:
Տեղ գտած թերընբռնումներից խուսափելու համար պետք է նշեմ, որ այսօր ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են մարտ ամսվա լիարժեք և արդյունավետ աշխատանքի համար էր, և այն որևէ կապ չունի առաջիկա եռամսյա պարգևատրման ֆոնդի փոխանցման հետ: Այն ամբողջությամբ իրականացվել է»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում