AM | RU
USD
EUR
RUB

Շարունակեք ձեր հոգու սիրով ու ջերմությամբ շենություն բերել մեր երկրին և պայծառություն՝ հոգևոր ու ազգային կյանքին. Ամենայն Հայոց Կաթողիկոս

 

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, Times.amԱմենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը շնորհավորական ուղերձ է հղել ավետման տոնի առիթով։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում տիկնանց և օրիորդաց Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առիթով:

Ավետման տոնը աշխարհի Փրկչի Ծննդյան ցնծալի ավետիսն է Սուրբ Մարիամին, ով հավատավոր հոգով ու առաքինազարդ վարքով մարդկության համար մշտավառ օրինակ է առ Աստված խորին հնազանդության և մեծագույն սիրո։ Սուրբ Կույսի աստվածսիրությունը, նրա մայրական պայծառ կերպարը մշտաբուխ ներշնչման աղբյուր են դարձել քրիստոնյա կանանց, բարեպաշտ հայուհիների համար, ովքեր իրենց հերոսական առաքելությամբ ընտանյաց սյունն են, զավակներին որպես ազգի ու Եկեղեցու արժանավոր անդամներ դաստիարակողը, տարբեր հանձնառություններով հասարակության ու պետության կյանքի առաջընթացին բարի ու ազնիվ նպաստ բերողը:

Սիրելի մայրեր ու դուստրեր, ներկայիս դժվարին և բարդ պայմաններում, երբ աշխարհը դիմագրավում է համավարակի փորձությանը, առավել ուշադրություն ու հոգատարություն ցուցաբերեք ձեր ընտանյաց անդամներին՝ այս դժվարին իրավիճակը հաղթահարելու համար։ Մարդկության և մեր ժողովրդի բարօրության, ապահովության, խաղաղության համար մեր Սուրբ Եկեղեցու աղոթքներին միախառնեք ձեր սրտաբուխ աղոթքը, որը Ձեր ամուր հավատքի և առ Աստված սիրո ու ապավինության շնորհիվ լսելի պիտի լինի Բարձրյալի կողմից՝ Իր փրկարար շնորհները, ամենաբուժիչ զորությունն ու ողորմությունը հեղելու աշխարհի վրա։

Շնորհազարդ այս օրը ի խորոց սրտի Սուրբ Աստվածածնի գթառատ բարեխոսությունն ենք հայցում մեր ողջ ժողովրդին և ձեզ ու ձեր ընտանիքներին, որպեսզի Տիրոջ օրհնության ներքո ապրեք խաղաղության մեջ, լինեք քաջառողջ ու երջանիկ և շարունակեք ձեր հոգու սիրով ու ջերմությամբ շենություն բերել մեր երկրին և պայծառություն՝ հոգևոր ու ազգային մեր կյանքին:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհներն ու սերը թող լինեն ամենքիդ հետ. ամեն», - ասված է ուղերձում:

 

Լրահոս
Վարչապետի որոշմամբ` Տաթև Անտոնյանն ազատվել է պաշտոնից ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ միաժամանակ մեկ տարով «սառեցնել» միջուկային մարտալիցքերը. ՌԴ ԱԳՆ Իրանը հոկտեմբերի 21-ից օդային պաշտպանության լայնածավալ զորավարժություններ կանցկացնի «Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված աշխատանքները շարունակվում են»․ Պեսկով Մտել ենք հակառակորդի դիրքեր, ոչնչացրել, վերցրել դիրք. պատմում են առաջնագծի հերոսները (Տեսանյութ) Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը կարժանանան ազգային հերոսի կոչման. Փաշինյան Առավել ծանր մարտերն ընթանում են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, Կովսական և Միջնավան համայնքների տարածքներում. Արցախի նախագահ ՊՆ. Հակառակորդը Խուդաֆերինի ջրամբարի մոտ մեծ կորուստներ կրելով նահանջում է «ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի»․ ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ «Վարձկանների զանգվածային կիրառումը տապալեց Ալիևի՝ Ղարաբաղը «վերադարձնելու» ծրագիրը»․ Լապշին Ահաբեկիչները տեսանյութերում նշում են, որ շարունակելու են ահաբեկչական գործողությունները այլ երկրներում ևս. Արման Թաթոյան ՊԲ-ն հրապարակել է ևս 43 զոհի անուն Իրանի տարածքում անօդաչու է ընկել. IRNA Որ դեպքում Մոսկվան կկարողանա հակաահաբեկչական գործողություն իրականացնել ԼՂ-ում Բաքվի բռնապետը Իրանի ներսում ստեղծել է հակաիրանական և հակահայկական ուղղվածության պանթյուրքական խմբեր. Ոսկանյան Ակցիա՝ ԵՄ դեսպանատան առջև՝ Արցախի ճանաչման պահանջով «Ադրբեջանն Էրդողանի աշխարհաքաղաքական հավակնությունների համար դառնում է ուրիշի շահերի սպասարկման գործիք»․ ռուս ռազմական փորձագետ Հայոց սահմանը պահող նորօրյա հերոսները Դաշնակցության համար շարունակում է անընդունելի մնալ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը. ՀՅԴ «Իրանը չի ընդունում ահաբեկիչների ոճով մարդկանց գլխատումը»․ Իրանի ԱԳՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1234 դեպք «ԼՂ-ում պատերազմ չէ, այլ հայ ազգի վերացում». ռուս պատգամավոր Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի. ՊՆ խոսնակ Արցախի ՊԲ-ն խոցել է թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված Ֆրանսիայի Վիեն քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետությունը. «Դիզակ թերթ» Ադրբեջանում թալիշների և լեզգիների դեմ նախատեսվում են լայնածավալ պատժիչ գործողություններ․ Talyshistan Times «Իրատես». Համացանցում ավելացել են ադրբեջանական քարոզչական նյութերը «Փաստ»․ Հասարակության համախմբումն ու ռեսուրսների արդյունավետ կիրառումն առաջնային նշանակություն ունեն «Ժողովուրդ»․ Ալիևին աջակցում են Էրդողանի ջիհադիստ դաշնակիցները Սիրիայից․ Եվրախորհրդարանում Շվեդիայի ներկայացուցիչ «Հրապարակ». Զոհրաբ Մնացականյանն ԱՄՆ-ում հնարավոր է եռակողմ հանդիպում ունենա «Հրապարակ». Ռազմական դրությամբ պայմանավորված՝ հարկային արտոնություն կսահմանվի «Փաստ». Ինչ ներքին հարցեր է փորձում լուծել Ալիևը «Փաստ». Թուրքիայի նկատմամբ տնտեսական բոյկոտը նոր ծավալներ կստանա Արցախի ՊԲ-ն ծանր մարտեր է մղում հարավային ուղղությամբ` Իշխանաձորի հատվածում. Արցախի նախագահի մամուլի խոսնակ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 20 Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները դեսպաններին են ներկայացրել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները (տեսանյութ) ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Հակառակորդի հենակետերի և շարասյան ոչնչացումը (Տեսանյութ) Մենք հայ ժողովրդի կողքին ենք, որի հետ կիսում ենք եվրոպական և քրիստոնեական ինքնությունը. «Առաջ Իտալիա» խմբակցության ղեկավար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan