ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ,  Aysor.am: ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո՝ անհետաձգելի և կարճաժամկետ կարիքների աջակցության նպատակով, տեղեկացնում է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը։

Միջոցները կուղղվեն բժշկական սարքավորումների և պարագաների մատակարարմանը, բուժանձնակազմի և լաբորատոր աշխատակիցների վերապատրաստմանը, ՓՄՁ-ներին և գործարար հանրությանն աջակցությանը, ինչպես նաև կորոնավիրուսային բռնկման հետևանքներից տուժած սոցիալական և հումանիտար օգնությանը:

ԵՄ արձագանքը հետևում է «Team Europe»-ի մոտեցման տրամաբանությանը։ Այն միտված է ԵՄ բոլոր ինստիտուտների ներդրումների ներգրավմանը և դրանց համալրմանը ԵՄ անդամ պետությունների և ֆինանսական հաստատությունների, մասնավորապես Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից մոբիլիզացված ռեսուրսներով: Միասնական աշխատանքի արդյունքում՝ «Team Europe»-ն ի զորու է ներգրավել կրիտիկական զանգված, որը քչերին է բնորոշ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում