Կորոնավիրուսից մահացել է կոմպոզիտոր Դմիտրի Սմիրնովը
10/04/2020 18:00
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, Panorama.am։ Ռուս և բրիտանացի կոմպոզիտոր Դմիտրի Սմիրնովը ապրիլի 9-ին Լոնդոնի հիվանդանոցներից մեկում մահացել է կորոնավիրուսից։ Նա 71 տարեկան էր։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, Սմիրնովը գտնվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում ապրիլի սկզբից։ Նրա մահվան մասին հայտնել են ընկերները ֆեյսբուքյան գրառումներով։
Դմիտրի Սմիրնովը ծնվել է 1948 թվականին օպերային երգիչների ընտանիքում։ 1991 թվականից Սմիրնովն ապրում էր Բրիտանիայում
Հետևեք մեզ նաև Telegram-ում