ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. շարունակվում է գյուղատնտեսության և բիզնեսի ֆինանսավորումը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. շարունակվում է գյուղատնտեսության և բիզնեսի ֆինանսավորումը

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, Times.amԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը շարունակում է գյուղատնտեսության և բիզնեսի ֆինանսավորումը: Բանկը հոգ է տանում հաճախորդների առողջության ու անվտանգության մասին: Բանկի տաղավարներն ու խցիկները, տերմինալներն ու բանկոմատներն ախտահանվում են ամեն օր՝ հաճախորդներին խնդրելով խստորեն պահպանել սոցիալական հեռավորությունն ու պարետատան սահմանած կարգը՝ արտակարգ դրությամբ պայմանավորված:

Հիշեցնենք, որ հոգ տանելով աշխատակիցների և հաճախորդների մասին և ելնելով նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակից, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը որոշում էր կայացրել ս.թ. մարտի 16-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ (անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կվերանայվեն) վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում որևէ տույժ և տուգանք չսահմանել ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների նկատմամբ: Պարտավորությունները չեն համարվի ժամկետանց: Պարտավորությունների կատարման համար կսահմանվի նոր ժամանակացույց։

Իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին բանկը կցուցաբերի անհատական մոտեցում՝ աջակցելով նրանց մոտ առաջացած խնդիրների լուծմանը: Բանկի աշխատակիցները կապ կհաստատեն գործընկերների հետ՝ ողջամիտ լուծումներ տրամադրելու նպատակով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում