Նշել թե՞ չնշել քաղաքացու օրը․ Կառավարությունը քննարկում է այս հարցը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, NEWS.am: Կառավարությունը արտակարգ դրության պայմաններում քննարկում է քաղաքացու օրը նշել–չնշելու հարցը։ Ըստ տոնացույցի՝ այս տարի այն պետք է կայանա ապրիլի 25–ին։ NEWS.am–ի հետ զրույցում վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանն ասաց, որ այս հարցի շուրջ դեռևս վերջնական որոշում չկա։
«Հարցը դեռ քննարկման փուլում է, շուտով կլինի պաշտոնական հայտարարությունը»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ նախորդ տարի «Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում» կատարված լրացումից հետո որոշում կայացվեց ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»: Նախորդ տարի Քաղաքացու օրը նշվեց ապրիլի 27–ին, մայրաքաղաքում և մարզերում անցկացվեցին հեղափոխության թեմայով ցուցահանդեսներ, հանրային քննարկումներ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ օրը շրջեց Մաշտոցի պողոտայով, լուսանկարվեց քաղաքացիների հետ, խորոված արեց։ Քաղաքացու օրվա միջոցառումների կազմակերպման համար 2019-ին կառավարությունը 124 մլն դրամ էր հատկացրել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում