Գագիկ Սուրենյանը զգուշացնում է գյուղատնտեսներին
11/04/2020 12:17
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, Times.am: ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս ծածկել ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարել ջեռուցում։ Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։
«Հարգելի գյուղատնտեսներ, ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Վայոց Ձորի նախալեռներում օդում հնարավոր է 0․․․-2, հողի մակերևույթին -3․․․-4 աստիճան ցուրտ։
Ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում»,- գրել է Սուրենյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում