ԱՄՆ-ն կորոնավիրուսից մահացության ցուցանիշով գերազանցեց բոլոր պետություններին. CNN

ԱՄՆ-ն կորոնավիրուսից մահացության ցուցանիշով գերազանցեց բոլոր պետություններին. CNN

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, Tert.amՄիացյալ Նահանգները շաբաթ շրջանցել է Իտալիային Covid-19 կորոնավիրուսից մահվան դեպքերի թվով: Այս մասին տեղեկացնում է CNN-ը՝ նշելով, որ ներկա պահին ԱՄՆ-ն մահացության ցուցանիշով առաջին տեղում է գտնվում ողջ աշխարհում:

Ըստ Worldometers կայքի վերջին տվյալների՝ նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից ԱՄՆ-ում 19 721 մարդ է մահացել: Այսօր գրանցված մահվան նոր դեպքերի քանակը 974-ն է:

Վարակվածների թիվը գերազանցել է 507 000-ը: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 459 467 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում