Մարտունու ԲԿ-ի բժիշկների թեստի արդյունքները բացասական են, նրանք վարակված չեն կորոնավիրուսով. մարզպետ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Մարտունու ԲԿ-ի բժիշկների կորոնավիրուսի ախտորոշման թեստի արդյունքները բացասական են, ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Գեղարքունիքի մարզի սիրելի՛ բնակիչներ, ուրախ եմ տեղեկացնել, որ Մարտունու ԲԿ-ի մեր բժիշկների թեստի արդյունքները բացասական են։
Այսինքն՝ մեր այն բժիշկների մոտ, ովքեր անմիջապես բուժել ու, բնականաբար, շփվել էին մեր պացիենտի հետ, կՄարտունու ԲԿ-ի բժիշկների թեստի արդյունքները բացասական են. մարզպետորոնավիրուս չի հայտնաբերվել։ Առողջ եղեք…», – գրել է մարզպետը։
Հիշեցնենք՝ երեկ Գեղարքունիքում գրանցվել էի կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը։
Վարակակիրը մեկ շաբաթից ավելի բուժում է ստացել Մարտունու բժշկական կենտրոնում:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն Aysor.am-ի հետ զրույցում ասել էր, որ վարակակրի շփման շրջանակը հայտնի է, բոլորը մեկուսացված են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում