Արարատի մարզում կա կորոնավիրուսով 201 վարակակիր

Արարատի մարզում կա կորոնավիրուսով 201 վարակակիր

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, Times.am: Արարատի մարզում, վերջին տվյալներով, ունենք կորոնավիրուսով 201 վարակակիր, 600 մեկուսացված, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

«Ցավոք, ունենք մահվան 2 դեպք։ «Արտաշատի» բժշկական կենտրոնում բուժում է ստանում 110 պացիենտ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայինը կենտրոնի տվյալների՝ Հայաստանում ապրիլի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 26 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1039-ի:

Մահացել է ևս մեկ քաղաքացի. կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 14 է:

Առողջացածների թիվը 211 է, փաստացի բուժվողներինը՝ 803: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 7631 քաղաքացի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում