170 հազար բաժանորդ չի վճարել փետրվարի էլէներգիայի սպառման դիմաց. ՀԷՑ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, Analitik.am: Փետրվար ամսվա էլէներգիայի սպառման գծով մինչև մարտի վերջ վճարում չի արել ընդհանուր բաժանորդների մոտ 15,5 տոկոսը։ Այս մասին Analitik.am-ին տեղեկացրեց Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը:
Նրա խոսքերով, ՀԷՑ-ն ունի մոտ 1 մլն բաժանորդ, որից 170 հազարը չի վճարել փետրվար ամսվա ծախսած էլէներգիայի դիմաց, որն աննախադեպ է․ «Երբևէ նման ցածր ցուցանիշ չենք ունեցել: ՀԷՑ-ի հավաքագրումները միշտ եղել են 100 տոկոս կամ գրեթե 100 տոկոս: Մենք նաև նախկին պարտքերն ենք ընթացքում հավաքագրում, այնպես որ վճարումները երբեմն կազմում են 100 տոկոսից ավելին»,– ասաց Սարջանյանը:
Իսկ թե որքան է այն բաժանորդների քանակը, ովքեր օգտվելու են կառավարության այսօրվա էլէներգիայի աջակցությունից, ՀԷՑ-ի մամուլի պատասխանատուն հաղորդեց, որ 222 000 բաժանորդ:
Հիշեցնենք, որ այսօր կառավարությունը որոշեց աջակցել փետրվար ամսին մինչև 5000 դրամ ծախսած էլէներգիայի բաժանորդներին՝ 50 տոկոսի չափով:
Գոհար Ստեփանյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում