Կորոնավիրուսով վարակված անձը Մարմարիկում հարսանիքի է մասնակցել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Կոտայքի մարզի Մարմարիկ համայնքում տասնչորս օրից ավել մեկուսացում էր հայտարարված, որից հետո ոչ մի վարակման դեպք գյուղում չի գրանցվել։ Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Մարմարիկ համայնքի վարչական ղեկավար Արտակ Պետրոսյանից։
Վարչական ղեկավարը ներկայացրեց, որ մարտի 17-ին համայնքում հարսանիք է եղել, որից հետո պարզվել է, որ հյուրերից մեկը, որը ըստ Hraparak.am-ի տեղեկությունների՝ կառավարական առանձնատների, այդ թվում և Նիկոլ Փաշինյանի տանը մի կարճ ժամանակ խոհարար է աշխատել, կորոնավիրուսով վարակակիր է եղել։
«Հարսանիքից հետո բժիշկների գլխավորությամբ՝ տասնչորս օրից ավել մեկուսացում հայտարարվեց, հետո հարսանիքի բոլոր մասնակիցները թեստավորվել են, ոչ մի բան չի եղել, միայն այդ խոհարարի դեպքն էր։ Նա մեր գյուղից չէ, իր պապերն են մեր գյուղից, այդպես նա պարզապես հրավիրված է եղել»,- ասաց նա։
Պետրոսյանը նշեց, որ ըստ իր տեղեկությունների՝ վարակակրին արդեն ապաքինվում է և լավ է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում