Fox News. COVID-19-ը ծագել է Ուհանի լաբորատորիայում, առաջին վարակվածը դարձել է դրա աշխատակիցը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Նոր տեսակի կորոնավիրուսային վարակը՝ COVID-19-ը, ծագել է Ուհան քաղաքաի լաբորատորիայում, դրա աշխատակիցը դարձել է «զրոյական հիվանդը», հայտնում է Fox News-ը հղում անելով աղբյուրներին, փոխանցում է «Интерфакс»-ը:
Ըստ հեռուստաալիքի աղբյուրների, Չինաստանը փորձել է ցույց տալ, որ երկրի՝ վիրուսները հայտնաբերելու և պայքարելու կարողությունը հավասար է կամ ավելի մեծ է, քան Միացյալ Նահանգներինը:
Սկզբնապես, վիրուսը լաբորատոր ճանապարհով փոխանցվել է մարդուն չղջիկից, այնուհետև տարածվել է Ուհան քաղաքի բնակչության շրջանում, հայտնում է հեռուստաալիքը:
Զրուցակիցներից մեկի կարծիքով՝ COVID-19- ի տարածման հետ կապված իրավիճակը կարող է դառնալ «բոլոր ժամանակների ամենաթանկ կառավարական արդարացումը»:
Ըստ հեռուստաալիքի աղբյուրների, չղջիկները երբեք չեն վաճառվել Ուհանի շուկայում, որն ի սկզբանե համարվում էր վիրուսի օջախը: Ուհանի շուկայի օգնությամբ Չինաստանը փորձել է շեղել ուշադրությունը լաբորատորիայից:
Ավելի վաղ, Washington Post- ը հաղորդել էր, որ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները 2018-ի հունվարին նախազգուշացրել են Ուհանի համաճարակաբանական ինստիտուտի լաբորատորիաների անբավարար անվտանգության մասին, և որ գիտնականներն իրականացնում են չղջիկներից փոխանցվող կորոնավիրուսի ռիսկային ուսումնասիրություններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում