Աշխարհի չեմպիոնը՝ Բեռլինի Հերտայի դիտակետում
17/04/2020 17:48
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը կարող է վերադառնալ Բունդեսլիգա, տեղեկացնում է CalcioMercato-ն:
«Հերտան» հետաքրքրված է ՊՍԺ-ի կիսապաշտպանի ծառայություններով և ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել ֆուտբոլիստին:
Նշվում է, որ կողմերը այժմ համաձայնեցնում են պայմանագրի կետերը:
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի այս առաջնությունում մասնակցել է 19 հանդիպման` դառնալով 7 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում