Հիմարություն է, երբ ասում են՝ Եկեղեցին չպետք է միջամտի պետական քաղաքականությանը. Քաղաքագետ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, Facebook: Հիմարություն է, երբ ասում են՝ Եկեղեցին չպետք է միջամտի պետական քաղաքականությանը։ Բա ո՞վ միջամտի։ Կյանքի խո՞սքը։ Դե էնա 2018-ին իրենք միջամտեցին, բոլորս տեսանք ինչ եղավ։ Կամ էլ հակառակը՝ թե բա պետությունը չպիտի միջամտի եկեղեցու գործերին։ Լու՞րջ։ Բա խի էտ պետության գլխին կանգնած մարդիկ եկեղեցու զավակներ չե՞ն։ Եկեղեցու անդամ չե՞ն։ Եթե այդպես է, ուրեմն ոչ միայն պետք է միջամտեն, այլև ամբողջությամբ նվիրվեն եկեղեցու հզորացման գործին։ Եթե, իհարկե, Կյանքի խոսքից չեն։ Կամ ուրիշ աղանդից։
Պետությունն էլ, Եկեղեցին էլ մեր ժողովրդի զավակներն են։ Նրա ստեղծած, փայփայած կառույցները։Եվ ոչ ոք իրավունք չունի տարանջատել երկու այս կառույցները միմյանցից։ Ժողովուրդն ուժեղ է, երբ պետությունն ու Եկեղեցին ներդաշնակ են՝ իրար օգնող, փոխլրացնող…
Գիտե՞ք նաև որն է այսօրվա մեր ողբերգության հիմնական պատճառներից մեկը։ Այն, որ օրինակ Երևանում, առնվազն մի 20 եկեղեցական դպրոց չկա։ Հիվանդանոցներ, ծերանոցներ, մանկատներ… Դա է իմ երազած Հայաստանը։ Եվ դրա համար եմ ես պայքարելու։
Թե բա՝ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։ Ու՞մ է պետք այդ ճանաչումը։ Ի՞նչ է դա տալիս մեր ժողովրդին, մեր պետությանն ու եկեղեցուն։ Ընդամենը խոսքեր են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում