ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք
19/04/2020 14:10
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, Times.am: Հայաստանում ապրիլի 19-ի դրությամբ գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք, ապաքինվել է 22 մարդ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը 1291 է: Այս պահին փաստացի բուժվողների թիվը 726 է:
Մինչ օրս ապաքինվել է 545 քաղաքացի:
Առ այսօր երկրում գրանցվել է մահվան 20 դեպք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում