Թրամփը կօգնի Իրանին, բայց մի պայմանով

Թրամփը կօգնի Իրանին, բայց մի պայմանով

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, Panorama.amԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանին «կորոնավիրուսային օգնություն» կտրամադրի, ինչպիսիք են օրինակ թոքերի արհեստական օդափոխրիչները, «եթե նրանք խնդրեն»:

«Եթե Իրանը օգնության կարիք ունի, ես պատրաստ կլինեի ինչ-որ բան անել, եթե նրանք ցանկանան, եթե նրանք խնդրեն դա»,- ասել է Թրամփը։

Թրամփը նաև նշել, որ Իրանը շատ է տուժել, սակայն կասկած է հայտնել, որ ներկայացված թվերը ճիշտ են։

«Երկրի հաղորդված թվերը, ակնհայտորեն,… ճիշտ թվեր չէին»,- ասել է Թրամփը:

Ինչպես գրում է The Hill-ը, Հոփկինսի համալսարանի տվյալների համաձայն, Իրանը հայտնել է երկրում հաստատված կորոնավիրուսների 82.211 դեպքի մասին, ինչը հանգեցրել է 5118 մահվան:

Ավելի վաղ` մարտին, Իրանը հրաժարվել էր ԱՄՆ-ի կողմից մարդասիրական օգնության առաջարկից, ասելով, որ եթե երկիրը ցանկանա օգնել, ապա կվերացնի պատժամիջոցներն Իրանի դեմ:

Թրամփը նաև առաջարկել է, որ Իրանի առաջնորդները «խելացի լինեն և գործարք կնքեն ԱՄՆ-ի հետ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում