Արոնյանը կմասնակցի շախմատի Ազգերի գավաթին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, Times.am: Հայաստանի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի շախմատի ազգերի Գավաթին՝ հանդես գալով Եվրոպայի թիմում: Այս մասին հայտնում է շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) պաշտոնական կայքը:
Բացի Արոնյանից, Եվրոպայի թիմում կխաղան նաև ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավը, հոլանդացի Անիշ Գիրին և ուկրաինուհի Աննա Մուզիչուկը: Պահեստային խաղացողները կլինեն լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան և Նանա Ձագնիձեն Վրաստանից: Թիմի ավագը կլինի աշխարհի 13-ակի չեմպիոն Գարի Կասպարովը:
Ազգերի Գավաթը կկայանա օնլայն-ռեժիմով մայիսի 5-ից 10-ը՝ 6 հավաքականների մասնակցությամբ: Հաղթողի կոչման համար կմրցեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Հնդկաստանի, Չինաստանի և «մնացած աշխարհի» հավաքականները:
Մրցաշարը կանցկացվի երկու շրջանով, ինչի արդյունքում երկու լավագույն հավաքականները մայիսի 10-ին կմասնակցեն սուպերեզրափակչին: Բոլոր պարտիաները կխաղարկվեն ամենասեղմ ժամանակում (25 րոպե՝ ընթացքում ավելացված 10 վայրկյան): Մրցանակային ֆոնդը կկազմի 180 հազար դոլար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում