Ռիկարդո Կրուս. Այս վիրուսը մեզ դասեր է տալիս
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: Միլանի «Ինտերի» նախկին հարձակվող Խուլիո Ռիկարդո Կրուսը խոսել է կորոնավիրուսի համաճարակի մասին, տեղեկացնում է O Jogo-ն:
«Կորոնավիրուսը բացառիկ հնարավորություն է տալիս մտածելու, վերաիմաստավորելու մեր արժեքները: Մենք պետք է ավելի հոգատար լինենք միմյանց նկատմամբ:
Շատերն են խոսում, որ այն եկել է ՝ այստեղից, այնտեղից…դա ինձ չի հուզում:
Ինձ մարդիկ են հետաքրքրում: Իմ շրջապատում շատ անտարբեր անձնավորություններ կային, ովքեր այժմ փոխվել են: Նրանք պառկած էին բազմոցին ու ոչինչ չէին անում:
Այժմ, նրանք անդամագրվել են մի շարք բարեգործական ընկերությունների և օգնում են աղքատ ընտանիքներին:
Կյանքը միայն հաճույքներից բաղկացած չէ: Հույս ունեմ ՝ այս ամենից հետո, մեզնից շատերը կկարողանան ասել ՝ ես օգտակար եղա ինչ-որ մեկին»,- ասել է Կրուսը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարալվածների թիվը աշխարհում անցել է 2.982000-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում