Սերբ մարզիչը կարող է գլխավորել Մոսկվայի Լոկոմոտիվը
27/04/2020 09:03
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: Հունգարական «Ֆեհերվարե» ակումբի սերբ մարզիչ Մարկո Նիկոլիչը կարող է գլխավորել Մոսկվայի «Լոկոմոտիվը», տեղեկացնում է Hotsport-ը:
Նշվում է, որ Նիկոլիչը 2 տարվա պայմանագիր կստորագրի ռուսական ակումբի հետ:
Հիշեցնենք, որ թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը ամռանը հնարավոր է լքի «Լոկոմոտիվը»:
Հիշեցնենք, որ «Լոկոմոտիվը» ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում վաստակել է 41 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում