Մեղավոր են բոլորը, բացի Նիկոլից. Վահագն Մխոյան

Մեղավոր են բոլորը, բացի Նիկոլից. Վահագն Մխոյան

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, FacebookՀամաճարակի ֆոնին իշխանությունների ապիկարությունը նենց արագությամբ ա ռեկորդներ խփում, որ նախորդ ռեկորդները մարդ չի հասցնում պատշաճ գրանցի։

Դասական․ «կորոնավիրուսն ում շունն է», «պինցետով կհանենք», «շատ վտանգավոր վիրուս չէ» մեմերն արդեն դե պետք է գրանիտով ձուլել սերունդների համար։

«Մի մնա տանը» սոցիալական գովազդը, «կորոնավիրուս ախտորոշող» ափլիքեյշնն էլ մի կողմից։

Ես կարծում էի, որ գոնե հանրության հետ կոմունիկացիայում էս մարդիկ կկարողանան ինչ-որ բան անել։ Գոնե էդ մի բանով ամբողջ կյանքում զբաղվել են։ Բայց պարզվեց՝ չէ – հանրությանն այդպես էլ տեղ չհասցրին, թե ինչով է այս վիրուսը վտանգավոր, ինչ է պետք անել պաշտպանվելու համար ևն։ Պարզապես հանրային կապերի սրանց ողջ ունակությունները սահմանափակված են եղել իշխանությունների դեպ պրովակացիաներով ու բամբասանքներով։ Այլ բան սրանց մոտ ուղղակի չի ստացվում։

Ավելին, էս մարդիկ նույնիսկ ի վիճակի չեն կազմակերպել ինֆորմացիայի համակարգված մշակումը։ Ու մասնավորապես COVID-19-ի մասին ամենաակտուալ ինֆորմացիան։ Լավագույն դեպքում հետևում են ԱՀԿ ռեկոմենդացիաներին, բայց ԱՀԿ-ն ինքը բյուրոկրատական իներտ կառույց է։ Որ երկրում ինչ խնդրի բախվեցին, ինչ անենք, որ նույնը մեր մոտ չլինի ևն։ Օրինակ՝ դեռ 1-2 ամիս առաջ բազմաթիվ երկրների օրինակով հայտնի էր, որ քաղաքացիական բժիշկները անհատական պաշտպանության հարցում բավարար պատրաստություն չունեն։ Ի տարբերություն ռազմական բժիշկների և ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի մասնագետների, որոնց մոտ այդ ամենը հասցված է ավտոմատիզմի։ Դիմակը հանելուց մի անզգույշ շարժում և բժիշկը հիվանդ է, ընդ որում՝ հենց սկզբից վարակվում է վիրուսի սովորականից բարձր դոզաներով – դրա համար էլ բժիշկների մոտ ավելի ծանր է ընթանում։ Կարելի էր չէ՞ դիմել մեր ԶՈՒ ՌՔԿՊ զորքերին ու պատրաստի ինստրուկցիաներ ստանալ և բուժանձնակազմի արագացված վերապատրաստում կազմակերպել հենց նրանց օգնությամբ։ Բայց ինձ մի տեսակ թվում է, որ սրանք նույնիսկ տեղյակ չեն, որ մեր բանակում տենց բան կա։

Նույն կարանտինի արդյունավետությունը։ Սահմանափակել են մարդկային հոսքերը, ինչը լավ է, բայց ոչ մարդկանց կուտակումները։ Երբ եղանակը թույլ է տալիս, բակերում, զբոսայգիներում, խաղահրապարակներում կյանքը եռում է։ Մարդիկ այնքան շատ են, որ եթե Նիկոլը պատահաբար այդտեղով անցնի, ռեֆլեքսաբար մի հատ միտինգ կկազմակերպի։

Հասկանում եմ, որ այդքան ոստիկան չկա, բայց դրա համար կան ներքին զորքեր, ԱԻՆ զորքեր և վերջիվերջո բանակ։ Մի քանի անգամ ասել եմ, որ թրթուրավոր տեխնիկան մարդկանց քաղաքացիական գիտակցությունն ու կարգապահությունը բարձրացնող բացառիկ հատկություններով է օժտված։ Ամեն մի խաչմերուկում մի հատ ԲՄՊ-2 ու մարդիկ իրանց տանը սենյակից սենյակ էլ պարետի հաստատած թղթով կգնային։ Բայց փոքրիկ լիրիկի մանկական տրավմաները ու ռեյտինգապաշտությունը թույլ չտվեցին կատարել այդ անհրաժեշտ ու կոշտ քայլը և մենք վերջնականապես կորցրինք համաճարակից էժանով պրծնելու շանսը։ Համ էլ ո՞նց բանակ մտցնի Երևան․ բա որ հետո չկարենա՞ հանի։ Չի վստահում փոքրիկ լիրիկը զինվորականներին․ վերջիններս էլ, իհարկե, պատասխանում են նույն սիրալիրությամբ։

Ի՞նչ անել հիմա, երբ գրեթե բոլոր շանսերն արդեն բաց են թողնվել։ Ըստ էության վերջին հնարավորությունը, որը դեռ կա, ագրեսիվ տեստավորումն է։ Եթե այդ մի շանսն էլ տապալեն, ապա մնում ենք բախտի քմահաճույքին։

Հիմա ես արդեն վստահ եմ, որ դա էլ չի ստացվի սրանց մոտ։ Սրանց մոտ մոտ միայն բանսարկություններն ու խառնակչությունն է լավ ստացվում։ Հա, մեկ էլ պատասխանատվությունն իրենց վրից ուրիշի վրա գցելը։ Էդ բժիշկներն են մեղավոր, որ անզգուշաբար վարակվել են, ոչ թե նախարարությունը, որ պատշաճ ինստրուկտաժ ու վարժանք չի արել։ Էջմիածնի այն կինն ու արտադրամասի իտալացին էին մեղավոր, ոչ թե նրանց չմեկուսացնողը։ Տնտեսվարողներն են մեղավոր, որ ադեկվատ հակահամաճարակային պլան չունեն, ոչ թե իրենք, որ չեն սահմանել չափանիշներն ու տնտեսվարողներին ինստրուկտաժ, վրից էլ հսկողություն չեն արել։

Մեղավոր են բոլորը, բացի Նիկոլից։

Վահագն ՄԽՈՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում