Թուրք ֆուտբոլիստը հրաժարվել է խաղալ Ադրբեջանի հավաքականում
29/04/2020 17:27
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Թուրք ֆուտբոլիստ Հասան Հուսեին Աջարը մերժել է Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի հրավերը: Այս մասին տեղեկացնում է DHA գործակալությունը:
Աջարը հանդես է գալիս Թուրքիայի առաջնության «Կայսերիսպոր» ակումբում:
«Ես Ադրբեջանի հավաքականում հանդես գալու հրավեր եմ ստացել, բայց ցանկանում եմ խաղալ Թուրքիայի հավաքականում: Ինչպես բոլոր թուրք երիտասարդ խաղացողների համար, ինձ համար նույնպես դա գլխավոր նպատակ է: Այդ իսկ պատճառով մերժումով եմ պատասխանել Ադրբեջանից ստացած առաջարկությանը: Կարծում եմ, ես մոտ եմ Թուրքիայի հավաքականում ընդգրկվելուն, և եթե շարունակեմ բարձր մակարդակով խաղալ, անպայման կընդգրկվեմ»,- ասել է Աջարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում