Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հրապարակել է երկրում զինծառայողների թիվը

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հրապարակել է երկրում զինծառայողների ընդհանուր թիվը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական Anadolu գործակալությունը, հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ նախորդ տարվա համեմատ զինծառայողների թիվը զգալիորեն կրճատվել է:Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նոր տվյալների համաձայն’ թուրքական բանակում ծառայում են 346 գեներալ և ծովակալ, 38 հազար 938 սպա, 95 հազար 006 ենթասպա և 380 հազար 385 շարքային զինծառայող: Պայմանագրային զինծառայողների թիվը 62 հազար 585 է: Այսպիսով, զինված ուժերում ծառայողների ընդհանուր թվաքանակը կազմում է 646 հազար 218 զինծառայող:

Նախորդ տարիների համեմատ’ Թուրքիայի զինված ուժերում ծառայողների թիվը պակասել է: 2012 թվականի դեկտեմբերին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հարապարակած տվյալների համաձայն’ թուրքական բանակում զինծառայողների ընդահուր թիվը կազմում էր 714 հազար 404 հոգի, գեներալների եւ ծովակալների ընդհանուր թիվը 348 էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում