Ծեծկռտուք՝ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև. վերջինս հիվանդանոցում է
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, Tert.am: «Իրավական ուղի» ՀԿ նախագահ, Արթուր Դանիելյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը այսօր Tert.am-ին հայտնեց, որ ծեծի ենթարկված «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը Համալսարանական թիվ 1 հիվանդանոցում չէ:
«Ես հենց նոր հիվանդանոցի ղեկավարության հետ խոսեցի և ինձ պաշտոնապես ասացին, որ Արթուր Դանիելյանն այստեղ չի էլ եղել, այսինքն ոչ միայն այս պահին շենքում չէ, այլ այսօր ընդհանրապես այստեղ չի եղել: Հիմա պետք է փորձենք հասկանալ, թե որտեղ է Արթուր Դանիելյանը, իսկ այստեղ ծառայություն իրականացնող ոստիկաններն այլ գործով են ծառայություն իրականացնում»,- ասաց նա: Մելիքյանը նշեց, որ ոչ ոքի մոտ չի հաջողվել Դանիելյանի հետ կապ հաստատել:
Հիշեցնենք, որ Կոնստանտին Տեր-Նակալյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, թե Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա և կից հրապարակել Արթուր Դանիելյանի լուսանկարը, որտեղ երևում է Դանիելյանի վնասված դեմքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում