Բունդեսլիգայի մնացած խաղերը կանցկացվեն առանց հանդիսականների
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: Գերմանիայի աշխատանքի նախարարությունը հաշվի է առել Գերմանիայի ֆուտբոլի լիգայի (DFL) առաջարկած երկրի Առաջին և Երկրորդ Բունդեսլիգաները վերսկսելու ծրագիրը: Նախարարությունը հավանություն է տվել մրցաշրջանի մնացած խաղերը առանց հանդիսականների անցկացնելու տարբերակին՝ հավատալով, որ կկատարվեն անհրաժեշտ սանիտարական չափանիշները:
«Այս հայեցակարգի լիարժեք իրագործմամբ՝ խաղացողների, մարզիչների և անձնակազմի անդամների անվտանգությունը կարող է մեծապես ապահովվել», – գրել է Աշխատանքի նախարարության Պետական քարտուղար Բյորն Բենինգը նամակում, որը ներկայացրել է Deutsche Welle-ն:
Գերմանական ԶԼՄ-ները հայտնում են, որ չորեքշաբթի օրը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տարածաշրջանային պատասխանատուների հետ հեռավար հանդիպում կանցկացնի: Իշխանությունների կողմից մրցաշրջանի վերսկսման ծրագրի հավանություն ստանալը հնարավոր է տեղի ուենա շատ շուտով:
Հաղորդվում էր, որ Բունդեսլիգան պատրաստ է վերսկսել մրցաշրջանը մայիսի 9-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում