Ռուսաստանում վնասազերծել են ահաբեկչություն պատրաստող ԻՊ-ի կողմնակիցների, նրանց թվում Ադրբեջանի քաղաքացի կա

Ռուսաստանում վնասազերծել են ահաբեկչություն պատրաստող ԻՊ-ի կողմնակիցների, նրանց թվում Ադրբեջանի քաղաքացի կա

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, Tert.amՌուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում վնասազերծվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակից, ահաբեկչություն պատրաստող 3 հանցագործ: Նրանք Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, նրանցից մեկն ունի նաև Ադրբեջանի քաղաքացիություն:

Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով հատուկ ծառայություններում իր աղբյուրին:

«Ահաբեկչական գործողություններում ներգրավված բոլոր երեք հանցագործները Ռուսաստանի քաղաքացի են: Նրանցից մեկն ունի նաև Ադրբեջանի քաղաքացիություն: Գործողությունն անցկացվել է Եկատերինբուրգի արվարձաններից մեկում, որտեղ նրանք տուն էին վարձել»,– տեղեկացրել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրի տվյալներով՝ գործողության անցկացման ընթացքում հարևան տներից տարհանվել է շուրջ 50 մարդ:

Ապրիլի 30-ի գիշերը հակաահաբեկչական գործողության ռեժիմ էր հայտարարվել: Ազգային հակաահաբեկչական կոմիտեն տեղեկացրել էր, որ չեզոքացվածները «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմնակիցներ են: Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկներ, զենք և զինամթերք: Քաղաքացիական բնակչության և իրավապահ ուժերի շրջանում տուժածներ չկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում