ՊԲ հատուկ նշանակության զորամասերից մեկը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30/04/2020 18:30
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, Times.am: Պայմանական ազդանշանը ստանալուց հետո պաշտպանության բանակի հատուկ նշանակության զորամասերից մեկը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի:
Զորավարժությունների ընթացքում անձնակազմը իրականացրել է բարդ հանձնարարություններ ու պայմանական մարտական առաջադրանքներ՝ ևս մեկ անգամ ցուցադրելով պատրաստության գերազանց մակարդակ:
Կրակային փուլում, կիրառելով հատուկ նշանակության կրակային միջոցներ ու սարքավորումներ, անձնակազմը ցուցադրել է խոցման բարձր արդյունքներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում