Ռակիտիչ․ Պատրաստ եմ վտանգել առողջությունս հանուն մրցաշրջանի վերսկսման
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հայտնել է, որ պատրաստ է ռիսկի տակ դնել սեփական առողջությունը միայն թե Իսպանիայի առաջնությունը վերսկսվի։
«Ուզում եմ խաղալ։ Ակնհայտ է, որ պետք է ձգտենք վերսկսել մրցաշրջանը՝ պահպանելով սանիտարական լավագույն երաշխիքները, բայց պետք է նաև գիտակցենք, որ դրանք երբեք 100-տոկոսանոց չեն լինի։ Սուպերմարկետների աշխատակիցները նույնպես հանդերձարաններում են հագնվում ու վարակվելու նույն ռիսկայնությունն ունեն, ինչ՝ մենք։ Ես էլ եմ ուզում ռիսկի դիմել։ Կարծում եմ՝ պարտավոր ենք անել դա ու վստահ եմ, որ եթե երկրպագուներին հարցնենք, նրանք էլ կցանկանան, որ ֆուտբոլը վերադառնա։
Իսկապես պատրա՞ստ եմ վտանգել առողջությունս։ Անկասկած։ Ասում եմ սա՝ հասկանալով, որ ռիսկի գործոնը շատ փոքր է լինելու։
Վերջին ժամանակներս շատ եմ լսել, թե ինչպես են շատ մարդիկ խոսում այն խնդիրների մասին, որոնք կծագեն, եթե մենք չավարտենք մրցաշրջանը․ տնտեսական, եվրագավաթային, օրացուցային, թիմերի կարգի բարձրացման ու ցածրացման խնդիրներ։ Բայց չեմ լսել, որ ինչ-որ մեկը խոսի այն մարդկանց մասին, որոնց համար իրենց թիմն իրենց կյանքի մի մասն է ու դա նրանցից հանկարծ խլել են»,- Ռակիտիչի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում