ՊՍԺ-ն պաշտոնապես հռչակվեց Ֆրանսիայի չեմպիոն

ՊՍԺ-ն պաշտոնապես հռչակվեց Ֆրանսիայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ArmSport.amՖրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան (LFP) ՊՍԺ-ին պաշտոնապես հռչակեց Ֆրանսիայի 2019/20 մրցաշրջանի չեմպիոն։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Լիգա 1-ի այս մրցաշրջանը ամփոփվել է արդեն խաղացած 28 տուրերի արդյունքներով։ Չեմպիոն հռչակվել է մրցաշարային աղյուսակի առաջատար ՊՍԺ-ն, երկրորդ տեղում է «Մարսելը», երրորդում՝ Ռենը։ Երեք թիմերն էլ Ֆրանսիան կներկայացնեն Չեմպիոնների լիգայի մյուս խաղարկությունում։

Եվրոպա լիգայում կխաղան «Լիլը» (4-րդ տեղ), «Ռեյմսը» (5-րդ) ու «Նիսը» (6-րդ)։ Առաջնությունից դուրս կմնան «Ամյենը» (19-րդ տեղ) և «Թուլուզը» (20-րդ)։

Լիգա 2-ի չեմպիոն է հռչակվել «Լորյենը»։ Նա և երկրորդ տեղը գրաված «Լանսը» մյուս մրցաշրջանում կխաղան Լիգա 1-ում դուրս մնացած թիմերի փոխարեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում