Տոտտին գովասանքի խոսքեր է ասել Բրեշիայի 19-ամյա կիսապաշտպանի հասցեին
01/05/2020 14:25
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am: «Ռոմայի» և Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին Instagram- ում ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, որ «Բրեշիայի» 19-ամյա կիսապաշտպան Սանդրո Տոնալին իր սիրելի խաղացողներից մեկն է:
«Նա իմ սիրելի խաղացողներից մեկն է: Փորձեցի հնարավորինս շուտ նպաստել նրա տեղափոխությանը «Ռոմա», բայց, ցավոք, չհաջողվեց:
Ես ամեն ինչ կանեի Տոնալիին ձեռք բերելու համար: Իմ կարծիքով, նա կդառնա աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը: Դրա համար նա ունի բոլոր որակները. Նա օժտված է տեխնիկայով և լավ մտածողությամբ, նա ուժեղ է ցանկացած իրավիճակում»,- ասել է Տոտտին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տոնալիին ցանկանում է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնան»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում