Մխիթարյանը թուրք կիսապաշտպանի շնորհիվ կարող է մնալ Իտալիայում
01/05/2020 18:02
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, Analitik.am: Իտալական «Ռոման» շարունակում է անգլիակական «Արսենալի» հետ բանակցությունները, որպեսզի կարողանա ի վերջո իրականություն դարձնել Հենրիխ Միխթարյանի տրանսֆերը:
Իտալական մամուլը գրում է, որ ակումբները սկսել են քննարկել նաև ֆուտբոլիստների փոխանակելու հնարավորությունը:
Բանն այն է, որ զինագործները ցանկանում են իրենց շարքերում տեսնել գայլերի կիսապաշտպան Չենգիզ Ունդերին: Անգլիացիները պատրաստ են թուրք կիսապաշտպանին ստանալու համար հրաժարվել Մխիթարյանից և վճարել 10 միլիոն եվրո:
Ակումբները քննարկում են նաև Մխիթարյանին Իտալիայում ևս մեկ տարով թողնելու հնարավորությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում