Ռուսաստանի սպորտի նախարարը ներկայացրել է ՌՊԼ-ի վերսկսման համար անհրաժեշտ գլխավոր պայմանները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am: Ռուսաստանի սպորտի նախարար Օլեգ Մատիցինը РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է, որ իր նախարարությունը պատրաստ է աջակցել ՌՊԼ-ի առաջնությունը ավարտին հասցնելում, բայց դրա համար Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ) և Ռուսաստանի Պրեմիեր լիգան (ՌՊԼ) պետք է ապահովեն անվտանգության երաշխիքներ խաղացողների և երկրպագուների համար:
«Կազմակերպիչները պետք է երաշխավորեն այն բոլոր պահանջները, որոնք ներկայացված են: Այժմ մենք ՌՖՄ-ից ակնկալում ենք, այսպես կոչված, առաջարկներ խաղերի կազմակերպման արձանագրության վերաբերյալ: Բնականաբար, առանց հանդիսատեսների», – ասել է Մատիցինը։
Նախարարը նաև նշել է, որ մրցումների անցկացումը հնարավոր կլինի, եթե չլինի միանշանակ արգելք դաշնային և տարածաշրջանային իշխանություններից, ինչպես նաև հնարավոր կլինի արտասահմանցի մարզիկների մուտքը Ռուսաստան:
Ավելի վաղ ՌՖՆ-ի գլխավոր քարտուղար Ալեքսանդր Ալաևը հայտարարել էր, որ իրենք նախատեսում են վերսկսել մրցաշրջանը հունիսի 21-ին կամ 28-ին: Ըստ ՌՊԼ-ի ղեկավար Սերգեյ Պրյադկինի, ակումբների մեծ մասը կողմ են եղել առաջնությունը վերսկսելու տարբերակին հունիսի 21-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում