Մոդրիչը ամենավատ խաղընկերն է գոլֆում․ Բեյլ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am: Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը պատմել է զվարճալի պատմություն մասին այն մասին, թե ինչպես նա հնարավորություն ունեցավ գոլֆ խաղալ խաղընկերոջ՝ Լուկա Մոդրիչի հետ: Վալիացին հայտնի է այս սպորտաձևի նկատմամբ մեծ սիրով և պարբերաբար մասնակցում է տարբեր սիրողական մրցաշարերի:
«Ամենավա՞տ խաղընկերը, որի հետ ես երբևէ խաղացել եմ գոլֆ: Լուկա Մոդրիչ, 100 տոկոս: Հյուրանոցում էինք, զբաղվելու բան էլ չկար, բայց նրանք ունեին գոլֆի խաղադաշտ: Ուստի ես ասացի Մոդրիչին. «Կցանկանայի՞ր իջնել ներքև՝ գոլֆ խաղալու»:
Եվ Լուկան կանգնած է մահակով, բայց նա նույնիսկ չգիտեր, թե ինչպես այն ճիշտ պահել: Կարծում եմ, որ նա 20 փորձից է ընդամենը մեկ անգամ է ճիշտ հարվածել: Դրանից հետո նա պարզապես հրաժարվեց խաղալ: Հաջորդ օրը նա իջավ և ասաց. «Իմ մեջքը բավականին ուժեղ ցավում է», – Բեյլի խոսքերն է մեջբերում Yahoo Sports-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում