Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվել է օրենքի խախտումով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվել է օրենքի խախտումով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, Tert.amԱրգիշտի Քյարամյանը ՔԿ տեղակալի պաշտոնում մնաց 12 ժամը, որից 8-ը քնած էինք, դա արվել է օրենքի պահանջը բավարարելու համար, սակայն անգամ ձևական կողմը չեն կարողացել ապահովել: Նշանակումն արվել է օրենքի խախտմամբ, Արգիշտի Քյարամյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ նշանակվելու համար առնվազն պետք է ունենար գնդապետի կոչում, որը չի տրվել, հրապարակում չի արվել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքը հստակ չափանիշներ ունի, որոնք բավարարելու դեպքում անձը կաող է նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ: Այդ չափանիշները թվարկված են, որոնց սակայն Արգիշտի Քյարամյանը չի համապատասխանում, բայց հոդվածի 6.1 կետի համաձայն՝ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնի համար նախատեսված պահանջները պետք բավարարեն: Հիմա, նախ, կոչումն է առաջին պահանջը, համաձայն որի՝ ԱԱԾ տնօրենի տեղակալի համար պետք է ունենա գնդապետի կոչում, եթե այս պարագայում ՀՀ նախագահը կամ վարչապետն առաջնորդվել են 6.1 մասով, ապա նա գոնե պետք է ունենար քննչական մարմնում այնպիսի կոչում, որը կառավարության որոշմամաբ հավասարեցված էր ԱԱԾ-ում գնդապետի կոչմանը»,-ասաց Հայրապետյանը:

Հարցին, թե գուցե տրվել է այդ կոչումը, այլապես ինչու են նշանակել ՔԿ նախագահի տեղակալ, Ռոբերտ Հայրապետյանն ասաց, որ որևէ պաշտոնական աղբյուրում այդ մասին չկա նշված, և այդ կոչումն ուղղակի չեն շնորհում, դրա համար անհրաժեշտ է համապատասխան իրավական ակտ, իսկ որպեսզի դա մտնի ուժի մեջ. պետք է սահմանված կարգով հրապարկվի: Թե կառավարությունը հետին ամսաթվով կկատարի գործողություններ, թե չի կատարի, ամեն դեպքում ՔԿ-ից ասել են՝ չի ստացել կոչում, նա ունի փոխգնդապետի կոչում, որը չի կրող հավասարեցվել ԱԱԾ-ի գնդապետի կոչմանը»:

Ռոբերտ Հայրապետյանի խոսքով՝ ՀՀ նախագահը, վարչապետի առաջարկը ստորագրելուց առաջ, պետք է պարզեր, թե արյդոք Արգիշտի Քյարամյանը համապատասխանում է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնին, թե ոչ. «Նա դրա համար եռօրյա ժամկետ ուներ»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում