Ամաչում եմ, որ հպարտությամբ իրեն երկրի գերագույն գլխավոր հրամանատար կոչող դասալիքն այսօր ղեկավարում է մեր երկիրը. Մարինե Շահնազարյան

Ամաչում եմ, որ հպարտությամբ իրեն երկրի գերագույն գլխավոր հրամանատար կոչող դասալիքն այսօր ղեկավարում է մեր երկիրը. Մարինե Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, FacebookԱյսօր Հայաստանի և Արցախի Հանրապետության պատմության մեջ տեղի ունեցած նշանակալից օրերից մեկն է՝ նշում ենք Շուշիի Ազատագրման օրը:

Հասցրեցի զանգահարել և շնորհավորել բոլոր մտերիմներիս, հարազատներիս և իմ դուխով գեներալներին, ովքեր մասնակցել և կանգնել են այդ հաղթանակի ակունքներում և ում շնորհիվ, ի տարբերություն կիրթ Ալիևի ղեկավարած Ադրբեջանի, մենք այսօր հնարավորություն ունենք նշելու այս տոնը:

Անտեսելով ամեն պատեհ և անպատեհ առիթով ՖԲ-ում լայվ մտնող ու սելֆիներ տեղադրելու սիրահար Նիկոլի այսօրվա չարացած և բռնությունը լեգիտիմացնող ելույթը՝ էջում փորձեցի գտնել նրա շնորհավորական ուղերձն ուղղված Հայ և Արցախի ժողովուրդներին:

Էջում գտա. տեսանյութեր՝ ԱԺ, ԱԺ, ԱԺ և սարերում հայտնաբերած և երկրիս գերագույնի սիրտը սփոփած մի մեծ փիսո…

Ցավում և ամաչում եմ, որ գլուխը բարձր և հպարտությամբ իրեն երկրի գերագույն գլխավոր հրամանատար կոչող դասալիքն այսօր ղեկավարում է մեր երկիրը: Գրչակ մի անձնավորություն, ով չի գիտակցում հաղթանակի և հայրենի հողի ազատագրման համար վճարած արժեքը:

Երկիր ղեկավարելուց և գերագույն գլխավոր հրամանատարի կոչմանն արժանանալու համար, պատերազմող երկրի ղեկավարը նախ պետք է անցնի այդ պատերազմի թոհուբոհով, պետք է լսի պատերազմի դաշտում գլխի վերևից սլացող փամփուշտի ձայնը, տեսնի հայրենի հողի ազատագրման համար վիրավորված և կյանք տված ընկերոջն ու այն ժամանակ կհասկանա այդ մեծ հաղթանակի արժեքը:

Շնորհավորում եմ հայրիկիս, մեր կենդանի լեգենդների, հաղթանակի արժեքը գիտակցող ու գնահատողների տոնը և փառք ու պատիվ մեզ բարձին հանգիստ գլուխ դնելու հնարավորություն տված, դրա համար իրենց կյանքը զոհաբերած իսկական դուխով զինվորներին…

Մարինե ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում