Մանրամասներ կորոնավիրուսից մահացած կնոջ մասին
09/05/2020 11:34
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, Times.am: Կորոնավիրուսից այսօր գրանցված մահվան դեպքի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտը եղել է 61 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
«Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 12 է»,- ասված է ԱՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ մայիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3175 դեպք, որոնցից 1267-ն` առողջացած, 44-ը` մահվան ելքով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում